Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Երևանի առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ: Խնդրում եմ փոխանցեք ամենաանկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,- ասված է հեռագրի տեքստում։
Կարդացեք նաև:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոչիի պատգամավորի բարեգործությունը՝ հանուն ՌԴ և ՀՀ բարեկամության, իշխանություններն իրենց ...
Քամիները վնասել են գազատարը. դադարեցվել է Լորուտի գազամատակարարումը
Արգելել են հավատարմագրված լրագրողի մուտքը Ազգային ժողով, ոտնահարելով նրա մասնագիտական իրավունքները
Զինվորի հորը ծեծողին էլ պարգևատրեց. «Հրապարակ»