18-ամյա վարորդը, վարորդական իրավունք չունենալով, վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա հիվանդանոցում է

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Լևոն Դիլանյանը իր վարած «Volkswagen id.4» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ «Նուռ» պանդոկի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 19-ամյա Անուշ Ս.-ին:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել: