«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են անվտանգության աշխատակցի մшրմին

Նոյեմբերի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության  «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  օդանավակայանից Երևանի 1-03 շտապօգնություն քաղաքացու ուշագնացության կանչ են ստացել, սակայն դեպքի վայր մեկնած շտապօգնության 76 խումբը նշյալ քաղաքացուն հայտնաբերել է մահացած, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 56-ամյա Վարդան Հ․-ն է,  ում ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ Վարդան Հ․-ն «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակից էր։