Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային պաշտոնում վերընտրվելու առիթով:
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:
Կարդացեք նաև:
Քիչ առաջ Փառուխի և Քարագլխի բարձունքի մոտ ադրբեջանական ԶՈՒ-ն անհաջող հարձակման փորձ է կատարել․ Արտակ...
Մեկ անձից տարբեր գնումներ նույն ԱՊԸ-ից. վարչապետի աշխատակազմն ակտիվ է. «Ժողովուրդ»
Ինչու ՔՊ-ական պատգամավորը չի պատժվում սեռական բնույթի հայհոյանքներ գրելու համար. «Ժողովուրդ»
Սուրեն Պապիկյանին ազատելու հարցը որոշված է. «Հրապարակ»