ԱՄՆ-ն ակնկալում է, որ Սիրիան կհայտարարի ԻՊ-ի դեմ պայքարին միանալու մասին

Վաշինգտոնի վարչակազմը սպասում է, որ Սիրիայի իշխանությունները կմիանան ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ «Իսլամական պետություն» (ԻՊ, արգելված է ՌԴ-ում) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ դեսպանը Թուրքիայում և Սիրիայի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը՝ ելույթ ունենալով Բահրեյնում անցկացվող ֆորումում։

Նրա խոսքով, սիրիական իշխանությունները «պատրաստվում են ստորագրել» համապատասխան փաստաթուղթը։ Ինչպես հավելել է Բարաքը, Սիրիայի անցումային կառավարության արտգործնախարարը վաղը կարող է այդ մասին հայտարարություն անել»։

«Սա հսկայական քայլ է»,- ընդգծել է հատուկ ներկայացուցիչը։