Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին

«Գորիսում իմ աշխատանքային վերջին տարիները անցել են բարդ կիզակետում։ Այսօր Հայաստանը կանգնած է գոյաբանական մարտահրավերների առաջ, ժամանակն է, երբ չպետք է արձանագրենք խնդիրները և մեկուսանանք, այլ միանանք ու խիզախ գործենք։ Որոշել եմ միանալ Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին, Հայաստանը լինելու է ուժեղ, իր ապագան ինքնուրույն որոշող պետություն»,- նշել է նա։