«Հին ընտրական օրենսգրքով, ժամկետներով եւ մթնոլորտով պայմանավորված՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կլինեն բավական տխուր»,- ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Այս ժամկետներում՝ այսքան արագ եւ 12 օր քարոզարշավի պարագայում, ռեյտինգային ընտրակարգով, որը բառիս բուն իմաստով ապաքաղաքական ընտրությունների սահմանադրական երաշխավորն է եւ այս մթնոլորտում, որտեղ ամենահարգի գործիքը թմբուկն է, իշխանությունը ստանալու է շատ ձայներ, իսկ այն խավերը եւ անհատները, որոնք գրագետ խոսքի, զսպվածության, սկզբունքայնության կրողներն են՝ հայտնվելու են խաղից դուրս վիճակում»,-ասաց նա:
Կարդացեք նաև:
Փոխվարչապետը` հոգաբարձուների խորհրդի նախագահ. բուհերի քաղաքականացումը շարունակվում է. «ժողովուրդ»
Իրանի մեջլիսի նախագահը հրաժարվել է Բաքու նախատեսված այցից
ՄԱԿ-ը Ադրբեջանին և ՀՀ-ին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման ֆոնին
Այս պահին Ալիևի նկատմամբ ռեալ ճնշում գալիս է բացառապես ԱՄՆ-ից և մի փոքր էլ Իրանից.Սուրեն Սարգսյան