Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը ասել է, որ թուրքական դպրոցներում պատմության դասերին հայերի նկատմամբ ատելություն է սերմանվում, և իրավիճակը շտկելու համար պետք է քայլեր անել:
«Ես թուրքական պետական միջնակարգ դպրոց եմ հաճախել: Մի օր պատմության ուսուցիչը դասը պատմելիս հայտարարեց, որ «հայերը թուրքերին մեջքից հարվածել են»։ Այդ պահին ամբողջ դասարանը հայացքը սևեռեց իմ վրա։ Իսկ բանակային ընկերներից մեկը, երբ իմացավ, որ հայ եմ ուշագնաց եղավ: Ինձ նույնիսկ ասաց. «Անհնար է, որ դու հայ լինես, ախր դու լավ մարդ ես»: Սրա պատճառը այն է, որ նրան ողջ կյանքում հայերին սխալ են ներկայացրել: Ներկայացրել են, որպես դավաճան, օտար և այլն»:
ermenihaber.am
Կարդացեք նաև:
Մակունցը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են ԼՂ-ում լարվածության աճն ու զարգա...
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը
Պատկերացնո՞ւմ եք՝ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՊՀ երկրների ղեկավարներն Աստանայում