Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգեւատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու եւ սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսեւորելու եւ ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։
Առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ սահմանախախտի նկատմամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Կարդացեք նաև:
Սեպտեմբերի 1-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա
Վահագն Խաչատուրյանը մոռացել է իր պարտականությունների մասին. ինչով է զբաղված նա. «Ժողովուրդ»
Հնարավոր է սկսվեն Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման աշխատանքները. Փաշինյանը Պուտինից դրական ...
Սիսիան համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. ովքեր են առաջադրվել