100 000 դոլար. Թրամփն իր աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի դեմ պայքարին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2019թ. չորրորդ եռամսյակի իր աշխատավարձը փոխանցել է կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարին:

Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ստեֆանի Գրիշհեմը՝ մանրամասնելով, որ խոսքը 100 000 դոլարի մասին է:

Թվիթերյան գրառմանը կից խոսնակը նաև հրապարակել է համապատասխան չեկի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ այն դուրս է գրվել առողջապահության նախարարի քարտուղարության անունով:

Ներկայում ԱՄՆ-ում կա կորոնավիրուսի  118 վարակակիր և ինը զոհ:

Ավելի վաղ Թրամփը դեղագործական ընկերությունների ղեկավարներից պահանջել էր մի քանի ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարող պատվաստանյութ պատրաստել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վարակից: