Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջինիս խնդրանքով երեկ ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին:
Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների՝ օրերս Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցած խորհրդաժողովի աշխատանքի արդյունքները և 2020թ. ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի և Սևրի դաշնագրի 100-ամյակի կապակցությամբ նախապատրաստվող միջոցառումներին:
Հանդիպմանը խոսվել է նաև Հայաստանի քաղաքական իրավիճակի, համահայկական օրակարգի խնդիրների և ազգային տարբեր ծրագրերի շուրջ համագործակցելու մասին։
Կարդացեք նաև:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր կքննարկենք հարցերի լայն շրջանակ․ Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ նիստին
Հետախուզվողի մոտ լիցքավորված ատրճանակ հայտնաբերվեց. նա կալանավորվել է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իմ վարչակազմի կանանց կեսից ավելին կանայք են․ Ջո Բայդենն անհարմար վիճակում է հայտնվել
Տնտեսագետը խոսել է ֆինանսական բարձի ձևավորման ուղիների մասին