Երևանում Toyota-ն բախվել է Opel-ին, այնուհետև փլուզել բնակչի սեփական տան պատն ու մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել Opel-ի վրա. կա վիրավոր. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Toyota Camry մակնիշի 35 TA 626 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ավան 6-րդ փողոցի 5 տան դիմաց բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 ՍT 478 համարանիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետևանքով Toyota-ն մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Opel-ի հետնամասի վրա, ինչի հետևանքով փլուզվել է նաև սեփական տան պատը:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ավագ տեսուչները, իսկ վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որից հետո1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Toyota-ի վարորդին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փաստի աոթիվ Դ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդի և Opel-ի վարորդի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: