Ավանդույթի համաձայն` մարտի 8-ին ճանապարհային ոստիկանությունն իրականացրեց հատուկ ծառայություն։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կանգնեցվում էին բոլոր այն մեքենաները, որոնց վարորդները կանայք էին։
Բայց, ոչ մի արձանագրություն ու տուգանք. ճանապարհային ոստիկանները շնորհավորում էին կանանց՝ Գարնան ու գեղեցկության տոնի առթիվ եւ ծաղիկներ նվիրում։
Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, բազում ժպիտներ եւ, իհարկե, կանաչ ճանապարհ։
Կարդացեք նաև:
Մակրոնի դաշինքը հաղթել է ընտրություններում, սակայն կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերջին օրերին բազմաթիվ մարդիկ են եկել Հայաստան` շարժմանը միանալու համար. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն ու հանձնարարականներ տվել