COVID-19 կորոնավիրուսի գլոբալ համավարակը կարող է ավարտվել հունիսին, եթե երկրները նախաձեռնեն դրա դեմ պայքարի անհրաժեշտ միջոցներ: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել չինացի մասնագետները, հայտնում է The Straits Times-ը:
Չինացի մասնագետների խոսքով՝ Հուբեյ նահանգում հիվանդացության բարձրակետն արդեն անցել է, եւ նոր դեպքերի թիվը նկատելիորեն նվազել է խիստ միջոցառումների շնորհիվ, որոնք ընդունել են այս նահանգում, այդ թվում՝ մասշտաբային կարանտինի:
Քանի որ Չինաստանում կորոնավիրուսի տարածումը դանդաղել է, իշխանությունները մի փոքր թուլացրել են տարածումը զսպելու խիստ միջոցառումները, այդ թվում՝ ուղեւորությունների սահմանափակումները, ինչպես նաեւ որոշ ճյուղերի թույլ են տվել արտադրությունը վերսկսել:
Մյուս երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հետեւել ԱՀԿ հանձնարարականներին եւ հնարավոր բոլոր միջոցառումներն ընդունել ազգային մակարդակով: Դրանից բացի, կարծիք կա, որ հիվանդացությունը կարող է նվազել տաք ամիսների գալով: