Գյումրիում 14-ամյա տղայի դի է հայտնաբերվել։ Գրանցված դեպքը Tert.am-ի հարցին ի պատասխան հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Գյումրիի Տիգրան Մեծ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբարվել է 2005թ.-ին ծնված տղայի դի՝ կախված վիճակում»,-ասաց Ջանոյանը։
Նա հայտնեց, որ դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։