Աստղերը հուշում են. Հրայր Թովմասյան

րայր Թովմասյան. Կենդանակերպի նշանը՝ КOVIK-2035

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի անհարմար իրադարձություններով:

Երկուշաբթի օրը Սահմանադրական դատարանում կհռչակեք փակ դռների օր, միայն թե Վահե Գրիգորյանը շենք չմտնի:

Երեքշաբթի օրը ծավալուն հարցազրույց կտաք «65+» լրատվամիջոցին. երեկոյան ՍԴ-ի վճռով հարցազրույցը հակասահմանադրական կճանաչվի և կչեղարկվի:

Չորեքշաբթի օրը հանդիպում Քոչարյանի փաստաբանական խմբի հետ. օրվա վերջում՝ հազ, ջերմություն, ընդհանուր թուլություն, կապույտ լորձ:

Հինգշաբթի Ազգային Ժողովը ձեզ կառաջարկի ցմահ կարանտինի գնալ. կմերժեք՝ պարզաբանելով, որ ՍԴ-ն այսպես թե այնպես վաղուց է մեկուսացված ժողովրդից:

Ուրբաթ օրը մամուլի ասուլիս՝ «Վայելի» ակումբում, որից հետո կհայտարարեք, որ ասուլիսում խոսողը դուք չեք, այլ՝ ձեր վարորդը:

Շաբաթ օրը և կիրակին կանցկացնեք ՍԴ-ի մեկուսարանում: Վարժվեք արտակարգ պայմաններին: