<Գրանդ Հոլդինգ>-ը մամուլի հաղորդագրություն է տարածել.հերքում են ապատեղեկատվությունը

Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ապատեղեկատվությունը հերքելու նպատակով՝ հայտնում ենք, որ Շենգավիթ վարչական  շրջանում տեղակայված արտադրամասը, որտեղ առկա են եղել կորոնավիրուսով վարակված անձինք, որևէ կապ չունի <Գրանդ Հոլդինգի> արտադրական ձեռնարկությունների հետ: Տեղեկացնում ենք , որ մեր ձեռնարկություններում կատարվում են այս պահին անհրաժեշտ բոլոր կանխարգելիչ միջոցառումները: Աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքեր չունենք և շարունակում ենք մեր բնականոն աշխատանքը:

<Գրանդ Հոլդինգ>-ի մամուլի ծառայություն