Օրավարձով աշխատողները հայտնվել են կոտրած տաշտակի առաջ. Վարդան Բոստանջյան

Արտակարգ դրության պայմաններում ցանկացած տիպի աշխատանք սահմանափակվում է, որն իր վատ ազդեցությունն է թողնում տնտեսության վրա։

ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով պետական բյուջեի թերակատարումներին, նման տեսակետ հայտնեց Աժ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

«Սա Ֆինանսատնտեսական շուկայում առաջացնելու է տխուր իրավիճակ և նման պարագայում բոլորից մոբիլիզացիա է պահանջվում։ Ճիշտ քայլերի հաշվարկ։ Իմ կարծիքով սա պետք է լուրջ ընդունել, անկախ ստեղծված իրավիճակին»,֊նշեց նա։

Վարդան Բոստանջյանի կարծիով՝ մեր բնակչության մեծամասնությունը օրավարձով է աշխատում և այս պարագայում մարդիկ հայտնվել են կոտրված տաշտակի ատաջ, օրինակ՝ երթուղային տաքսու վարորդները։

«Հայաստանի ֆինանսական շուկայում կարողանում ենք կտրուկ տատանումներ թույլ չտալ, բայց դա երկար պահպանել չենք կարող»,֊հավելեց նա։

Լիդա Եղիազարյան