Մինչ ամբողջ աշխարհում մարդիկ կարանտինի մեջ են, վայրի կենդանիները շրջում են երբեմնի մարդաշատ բնակավայրերով (լուսանկարներ, տեսանյութ)

Մինչ այս օրերին ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով մարդիկ կարանտինային գոտում են, տանից դուրս չեն գալիս և փորձում են ապրել՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, կենդանիները սկսել են իրենց առավել ազատ զգալ և մարդաշատ վայրեր այցելել:

Սոցցանցերում սկսել են տարածվել ուշագրավ լուսանկարներ, որոնցում ներկայացված են վարակի հետևանքով ամայացած քաղաքներով անարգել շրջող կենդանիները, գրում է  The Guardian պարբերականը։

Օրինակ՝ Ճապոնիայի Նարա քաղաքի փողոցներում այս օրերին կարելի է եղնիկներ, Պանամայի ամայացած ափերից մեկին՝ ջրարջեր, իսկ Կալիֆոռնիայի Օքլենդ շրջանում՝ հնդկահավեր տեսնել։

Չիկագոյի կենդանաբանաական այգիներից մեկի՝ Ք աղաքային վայրի բնության ինստիտուտի տնօրեն Սեթ Մենգլի խոսքով՝ այս կենդանիերը սովորաբար մարդկանց հետ կողք կողքի են ապրում, սակայն քիչ նկատելի են, քանի որ հիմնականում քիչ օգտագործվող կամ չօգտագործվող հատվածներում են բնակվում։ Իսկ այս օրերին կենդանիները, հետաքրքրությունից դրդված, համարձակվում են ընդլայնել «շրջագայության» իրենց շրջանակը․ մասնագետը նշում է, որ քաղաքների կարանտինային ռեժիմի հետ կապված պետք այս իրավիճակի հետագա զարգացումներին սպասել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 338 000-ը, ավելի քան 14 000 մարդ մահացել է, ապաքինվել՝ ավելի քան 99 000-ը: Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վարակի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին:

 

View image on TwitterView image on TwitterView image on Twitter