Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում գերազանցել է 351 000-ը, հիվանդների 28.7 %-ն ապաքինվել է

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում կազմում  351 320, որից 270 230-ը գրանցվել է Չինաստանի սահմաններից դուրս:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ վիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել 192 երկրներում և տարածքներում:

Covid-19 վիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացել է 15 330 մարդ, որոնցից 5476-ը՝ Իտալիայում, 2206-ը՝ Իսպանիայում, 1852-ը՝ Իրանում:

Հիվանդությունից ողջ աշխարհում ապաքինվել է ավելի քան 100 000 մարդ՝ վարակակիրների 28.7 տոկոսը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չինաստանում, որտեղից տարածվել է վիրուսը, հինգերորդ օրն անընդմեջ վարակման նոր դեպքեր չեն գրանցվել և ապաքինվել է հիվանդների մոտ 90 տոկոսը: