Արցախում որ ուժերը կանցնեն ԱԺ. Առաջատարը Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի գլխավորած ուժերն են

Արցախում մարտի 31-ին կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները դեռ չեն հրապարակվել: Արցախի ԿԸՀ պաշտոնական կայքում ներկայացված են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները միայն երկու շրջաններում՝ Հադրութի եւ Շահումյանի:

Ըստ այդմ` Հադրութում առաջատարները հետեւյալ ուժերն են.

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 3094 ձայն (48 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հանրենիք կուսակցություն» — 1323 ձայն (20,5 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 426 ձայն (6,4 տոկոս)

ՀՅԴ – 292 ձայն (4,5 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 274 ձայն (4,2 տոկոս)

Իսկ ահա Շահումյանի շրջանում պատկերը հետեւյալն է.

Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» — 648 ձայն (42 տոկոս)

Սամվել Բաբայանի «Միասնական հանրենիք կուսակցություն» — 317 ձայն (20,5 տոկոս)

Աշոտ Ղուլյանի «ժողովրդավարական կուսակցություն» — 160 ձայն (10,4 տոկոս):

ՀՅԴ – 141 ձայն (9,1 տոկոս)

Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցություն — 99 ձայն (6,4 տոկոս)