Ռուսական ART-XC աստղադիտակն առկայծում է ֆիքսել սև խոռոչում, որն ակտիվության նշաններ չէր ցուցադրել 25 տարի: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոսկոսմոսի» հայտարարությունը:
«Երկնքի ուսումնասիրության ժամանակ ART-XC ռուսական աստղադիտակը 2020 թվականի ապրիլի 1-ին վառ ռենտգենյան աղբյուր է ֆիքսել գալակտիկայի կենտրոնի շրջանում: Դա 4U 1755-338 սև խոռոչում էր, որը հայտնաբերվել էր Uhuru ռենտգենյան աստղադիտարանի կողմից, սակայն 1996 թվականին «լռել էր» և ակտիվության ոչ մի նշան ցույց չէր տվել 25 տարի»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Վերլուծելով ստացված տվյալները՝ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աստղաֆիզիկոսները ենթադրել են, որ աստղադիտակը նոր առկայծման սկիզբ է նկատել այդ խոռոչում:
Կարդացեք նաև:
«Գլոբբինգ» ընկերությունով սկսել են զբաղվել պետական մարմինները, ինչ է կատարվել․ մանրամասներ․ «Ժողովու...
Շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացման վայրը փոխվել է
Սոնա Մնացականյանի հարազատները դիմել են միջազգային կառույցներին. «Ժողովուրդ»
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար