Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի միջոցների թեմայով մամուլի ասուլիս է անցկացրել:
Ինչպես նշում է The Guardian-ը, նա դիմել է ավստրալացիներին՝ կոչ անելով Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ ծրագրված բոլոր ուղևորությունները չեղարկել և տնից դուրս չգալ:
«Հակառակ դեպքում դուք ռիսկի տակ կդնենք այն ամեն դրականը, որին մենք հասել ենք մեկուսացման խիստ միջոցների շնորիվ»,-հայտարարել է Մորիսոնը:
Վարչապետն ընդգծել է, որ առայսօր Ավստրալիային հաջողվել է խուսափել կորոնավիրուսի տարածման հետ կապված այն «սարսափելի սցենարից», որը նկատվում է աշխարհի մի շարք երկրներում:
Նշենք, որ Ավստրալիայում գրանցվել է վարակման 5895 հաստատված դեպք, որից 46-ը՝ մահվան ելքով:
Կարդացեք նաև:
Ում նախաձեռնությամբ է եղել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը. «Հրապարակ»
Ադրբեջանի վերջին գործողությունների հետևանքով վիրավորվել է 14 անձ, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արցախի...
ԱՄՆ-ն և Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ են անցկացրել
Հայկական ֆուտբոլը խայտառակ վիճակում է. Ֆեդերացիան` իր ողջ կազմով պետք է հրաժարական տա. Ժողովուրդ