Ամերիկյան հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն Twitter սոցկայքի իր էջում տեղադրել է My Everything երգի պարզեցված, «կարանտինային» տարբերակը։
Երգչուհին հանդես է եկել երգի նոր տարբերակով և հրապարակմանը կից գրել է․ «Թոմին ու ես վիրտուալ սիրով ենք կիսվում ձեզ հետ։ Հույս ունեմ, որ առողջ եք, առողջ եք դատում և առավելագույնս շատ եք ստեղծագործում»։
Գրանդեն երգը կատարել է կորոնավիրուսի պատճառով տանը մնալու ընթացքում։ Երգչուհուն աջակցել է պրոդյուսեր Թոմի Բրաունը, որը տեսակապի միջոցով միացել է և կատարման ընթացքում դաշնամուր նվագել։
Mу Everything ստեղծագործությունը երգչուհու՝ 2014 թվականին թողարկված համանուն ալբոմից է։
Հիշեցնենք, որ դեռևս մարտին Գրանդեն դիմել էր երկրպագուներին՝ կոչ անելով ավելի լուրջ վերաբերվել համավարակին։ Նա քննադատել էր այն մարդկանց, որոնք չեն մտածում, թե ինչի կարող է հանգեցնել հիվանդության արագ տարածումը։
«Խնդրում եմ, ավելի շատ կարդացեք այն մասին, թե ինչ է տեղի ունենում։ Անտարբեր մի մնացեք»,- դիմել էր նա երկրպագուներին։