Եվրոպական միությունը Հայաստանին 92 մլն եվրո կհատկացնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Եվրահանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը:
Նա մանրամասնել է, որ ԵՄ-ն «Արևելյան գործընկերություն» ծրագրի երկրներին համավարակի դեմ պայքարի շրջանակում կհատկացնի 80 մլն եվրո և ևս 883 մլն եվրո՝ որպես կարճաժամկետ աջակցություն:
Գումարը կտրամադրվի Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային:
Պաշտոնյայի հրապարակումից հայտնի է դատնում, որ աջակցության ամենամեծ ծավալով փաթեթը տրամադրվելու է Ուկրաինային՝ 190 մլն եվրո: Վրաստանը կստանա 183, Մոլդովան՝ 87, Բելառուսը՝ 60, իսկ Ադրբեջանը՝ 14 մլն եվրո:
Կարդացեք նաև:
Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում 19-ամյա երիտասարդը կրակել ու դանակահարել է մենեջերին
ՔՊ-ում նոր թևեր են ձևավորվել. ընթանում է թեժ պայքար. «Հրապարակ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչները կբանակցեն. մանրամասներ Փաշինյան-ՔՊ հանդիպումից. «Ժո...
Մակունցը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը քննարկել են ԼՂ-ում լարվածության աճն ու զարգա...