Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք, մահացել է 2 պացիենտ. վարակվածների ընդհանուր թիվը 1339 է, մահվան դեպքերինը՝ 22

Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 48 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1339-ի:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայինը կենտրոնը:

Մահացել է ևս 2 քաղաքացի. կորոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 22 է:

Առողջացածների թիվը 580 է, փաստացի բուժվողներինը՝ 737: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 13 373 քաղաքացի: