Հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի տնտեսության մեջ ճգնաժամային դրսեւորումներ են առկա: Եվ, ահա, համաձայն 2020 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1% աճի դիմաց:

Ընդ որում, այդ անկումը պայմանավորված է եղել շինարարության ծավալների անկմամբ՝ 1.5 տոկոս, ծառայությունների անկմամբ՝ 1.4 տոկոս, առեւտրի ծավալների նվազմամբ՝ 1.4 տոկոս, եւ արդյունաբերության անկմամբ 0.3 տոկոսային կետով: Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այն հակազդել է տնտեսական անկմանը 0.1 տոկոսային կետով: 2020 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության մակարդակի անկում 4.7%-ով: Համեմատության համար նշենք, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել էր աճ 6.6%-ով: Առաջին կիսամյակի բացասական ՏԱՑ-ը պայմանավորված է առեւտրի, ծառայությունների եւ շինարարության ոլորտների անկմամբ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։