Հաստատվել է կորոնավիրուսի 192 նոր դեպք. 104 առողջացած և մահվան 2 դեպք

Փետրվարի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 169022 դեպք, որոնցից 160942-ն` առողջացած, 3140-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4151 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 679135 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2704 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 192 նոր դեպք: Ունենք 104 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 789 է: