News 1 Իրավունք Հայաստան Հասարակություն Մամուլ Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայկ Չոբանյանին

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։

Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ  հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը։

Կարդացեք նաև

Մասնակցության տոկոսն աճել է. «Հրապարակ»

superuser

Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում նաև երկրի սահմաններից դուրս. BBC

superuser

Պապիկյան Սուրենը ճիշտ կանի՝ Կարեն Կարապետյանի արձանը կանգնեցնի. «Հրապարակ»

superuser