Կառավարությունում կաուցվածքային փոփոխություններ կլինեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունում քննարկվում է կառուցվածքային փոփոխությունների հարցը, և մի շարք նախարարություններ, որոնք 2018-ին միավորել էին, կրկին ուզում են առանձնացնել։

Խոսքը մասնավորապես գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների մասին է, իսկ սփյուռքի գրասենյակը հնարավոր է փակվի և որպես բաժին՝ գործի ԱԳՆ կազմում։ Եթե որոշումն ընդունվի, ապա նախագիծը պետք է ներկայացվի նոր գումարման խորհրդարանի հավանությանը՝ հենց առաջին նիստին, որպեսզի խորհրդարանը հաստատի, ապա միայն ձևավորվի նոր կառավարություն»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում