Ծաղկաձորի Գլխավոր մարզական համալիր, շնորհակալություն

Գեղատեսիլ բնություն, կապույտ ակնահաճո երկինք ու տասնյակ տարիներ հանգստացողներին հրաշալի պահեր պարգևող Ծաղկաձորի Գլխավոր մարզական համալիր: Մեկ անգամ այստեղ այցելողը երբեք չի մոռանա որակյալ սպասարկումն ու աշխատակիցների բարեհամբույր վերաբերմունքը: Հենց մուտքից արդեն ջերմ ընդունելությունը վստահություն է ներշնչում և խոստանում լիարժեք հանգիստ։ Դիմավորում են, հարմար տեղավորում, ծանոթացնում հյուրանոցի կարգուկանոնին ու բարի հանգիստ մաղթում: Սենյակների ու սրահների մաքրությունը ուղիղ համեմատական է ճաշարանի մաքրությանը, իսկ ուտելիքների համն ու հոտը՝ սննդի որակին։ Այո, որակյալ սնունդը առողջ ապրելակերպի կարևոր բաղկացուցիչն է: Գեղեցիկ բակն ու մրգատու ծառերը մեկ անգամ ևս փաստում են հոգատար ձեռքի առկայության մասին, այն մասին, որ այստեղ հանգիստը հետաքրքիր դարձնելու համար կարևորվում է յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր մասնագետ իր տեղում է և իր գործն անում է ամենայն պատասխանատվությամբ։ Հարգարժան խմբագրություն, ձեր լրատվամիջոցի օգնությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հյուրանոցի ադմինիստրացիային, ճաշարանի, տեխնիկական անձնակազմի բոլոր աշխատակիցներին, մենեջեր Լիլիթին և հատկապես բժշկուհի Ռուզաննա Մանուկյանին՝ այցելուների հանդեպ հոգատար վերաբերմունքի, համավարակի այս դժվարին օրերին ևս իրեն վերապահված գործին մեծ պատասխանատվությամբ վերաբերվելու համար:
Եվ վերջապես, պարզապես խոսքերով հնարավոր չէ արտահայտել երախտիքս Հյուրանոցի գործադիր տնօրեն Աշոտ Դավթյանին, ում մարդկային նկարագիրը առանձնանում է բարձր արժեքներով ու անձնային որակներով, ում հետևողական աշխատանքի ու աշխատասիրության արդյունքն է նաև Ծաղկաձորի Գլխավոր մարզական համալիրի բարի համբավը: Շնորհակալություն…
Լիլիթ Ավետիսյան