Պապ, ասել էիր, որ դեմքիս ժպիտը մաքրելու ռետինը չտամ ոչ ոքի, իսկ գնալուց առաջ ինքդ ջնջեցիր այն

Download FileMaker Pro Advanced 19.2.2.14 Crack With Patch [Latest] 2021 FreeԳումարտակի հրամանատարի տեղակալ,մայոր Միքայել Աթոյանի 16 ամյա դուստրը՝ Հասմիկը ՖԲ իր անձնական էջում  գրարում է կատարել .

-Պա՛պ, անցավ 1 տարի այն չարաբաստիկ օրվանից,որ դու այլևս մեր հետ չես։ Այս 1 տարվա ընթացքում հասկացա ինչ է իրական կարոտն ու հավերժ սպասումը, համակերպվեցի բացակայությանդ ու բացակայող խորհուրդներիդ։ Կապրեմ կյանքիս մյուս տարիները ևս առանց քո ներկայության, բայց քեզ միշտ սրտումս պահած։ Այս մեկ տարվա մեջ կողքիցս, մտքերիցս երբեք չես բացակայել։ Ընկերներդ, գործընկերներդ, միշտ պատմում են քո հերոսական արարքների, անսահման բարության ու գթասրտությանդ մասին։ Գնալուցդ հետո միայն կարոտախտի զգացումն է, որ ունեմ։ Ասել էիր, որ դեմքիս ժպիտը մաքրելու ռետինը չտամ ոչ ոքի, իսկ դու գնալուց առաջ ինքդ ջնջեցիր այն, ու թողեցիր կյանքի նկատմամբ անտարբեր դիմագծեր …

Դրա մասին կարող եմ հավերժ խոսել, այն քո անունն ունի։ Հոգիս խաղաղ չէ, որ դու վերևում ես, իսկ ես այստեղ` քո արյան գնով պահած հողում։ Դիմանալով քո կորստին ես ձգտում եմ լինել այն զավակը, որի մասին միշտ երազել ես։ Պա՜պ, դու իմ սրբությունն ես, ամեն օր քնում ու արթնանում եմ քո բարի ժպիտը հիշելով։ Քո մասին կարող եմ հավերժ խոսել, չնայած բառերը չեն հերիքի նկարագրել քեզ ու քո հանդեպ ունեցած սերս։ Ասում են ժամանակը բուժում է վերքերը… Ոչ, ուղղակի ժամանակի ընթացքում փորձեցի համակարպվել կորստիդ ու չորացնել թաց վերքերս, բայց չկարողացա։ Միայն հերոս կորցրած զավակը կարող է զգալ, թե ինչքան դանդաղ է անցնում ժամանակը առանց նրա։ Կյանքս կանգ է առել դեռ այն ժամանակ, երբ լսվեց լուրը, որ էլ չկաս, երբ իմացա, որ մեր ապրելու համար դու ես վճարել։

Մենք ապրում ենք….
Ապրում՝ երազելով ապրելու մասին… Ես միշտ հպարտանալու եմ քեզանով, որ հերոսի դուստր եմ, ու փորձելու եմ այնպես անել, որ դու էլ ինձանով հպարտանաս…
Հավերժ փառք քեզ ՀԵՐՈՍՍ💔
ՔԵԶ շատ սիրող ՀասՄիկ Հաս.