News 1 Առողջապահություն Իրավունք Հայաստան Հասարակություն Մամուլ

Փաշինյանն ասել է՝ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կորոնավիրուսային համավարակի ահագնացող թվերով պայմանավորված՝ Առողջապահության ու ԿԳՄՍ նախարարությունները որոշել են ուսումնական հաստատություններում հեռավար կրթության ու արձակուրդային ռեժիմի անցնել: Սրան զուգահեռ, սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ սահմանել է՝ կառավարությունը որեւէ դեպքում ընդհանուր ու մեծ սահմանափակումներ սահմանելու ճանապարհով չի գնալու։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սոցիալ-տնտեսական գերատեսչությունների ղեկավարների ու իր թիմակիցների հետ զրույցներում վստահեցրել է, որ ՀՀ-ն որեւէ դեպքում նոր «լոքդաունի» գնալ չի կարող։ Դա, ըստ երեւույթին, առաջին հերթին սոցիալական խնդիրներով է պայմանավորված, որ կարող են առաջ գալ, եթե փակվեն, օրինակ, ռեստորանները, սրճարանները, ժամանցի ու հասարակական նշանակության վայրերը եւ այլն:

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկել էր դպրոցներում աշնանային արձակուրդը երկարաձգել եւս 1 շաբաթով, իսկ բուհերում՝ հեռավար կթության անցնել։ Ի՞նչ է ստացվում. մի կողմից՝ առողջապահության նախարարը ահագնացող թվեր է հրապարակում ու զգուշացնում, որ մահճակալային ֆոնդը սպառվում է, մյուս կողմից՝ վարչապետը հայտարարում է, որ որեւէ սահմանափակում չի լինելու։

Այսինքն՝ անկախ հանգամանքից, թե Covid-ից քանի մարդ կմահանա, հայրենի իշխանությունը հակահամաճարակային քայլեր անել չի պատրաստվում։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում, օրինակ, քրոնիկ հիվանդություն ունեցող ու տարեց քաղաքացիների համար կառավարությունը տնային ռեժիմ է սահմանել:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդացեք նաև

Փաշինյանը կապան է մեկնել գրունտային ճանապարհով. վախենում է. «Հրապարակ»

superuser

Գյումրի ԲԿ-ի բակում արձան է տեղադրվել

superuser

Տիգրան Ավինյանի օգնականն աշխատանքից ազատվելու դիմում է գրել

superuser