«Նպաստել եմ ստորագրահավաքին…բայց չեմ ուզում քաղաքապետ դառնալ».Երևանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյան

Մեր տեղեկություններով՝  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակը ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանն է: Ի դեպ, վերջինիս անունը տարբեր առիթներով մշտապես շրջանառվում է Երևանի քաղաքապետի և տարբեր այլ պաշտոնների հավակնելու հավանական թեկնածուների շարքում: Երեկվա անդրկուլիսյան լուրերի համաձայն՝ Հայկ Մարությանին փոխարինողների ցանկում կրկին շրջանառվում է Արմեն Կոտոլյանի անունը: Ավագանու անդամ Արմեն Կոտոլյանից խնդրեցինք պարզաբանել՝ քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքը սկսելու նախաձեռնության հեղինակն ինքն է՞, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Կոտոլյանը նշեց.«Ես ինքս ստորագրահավաքի հեղինակը չեմ: Հնարավոր է, որ ես իմ անուղղակի գործողություններով նպաստել եմ ստորագրահավաքին, բայց ինքս այդ նախաձեռնության հեղինակը չեմ»: Քաղաքապետ դառնալու՝ իր մասին շրջանառվող լուերին ավագանու անդամը հակադարձեց.« Ես չեմ ուզում քաղաքապետ դառնել ու մտնել այդ բեռի տակ, ու էդ լուրերն էլ չեն համապատասխանում իրականությանը»:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի մասը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու համար երեկվանից ստորագրահավաք է սկսել, մյուս մասն այդ նախաձեռնությանը չի միացել:

Blic.am