Շնորհավորում ենք

Լույս աշխարհ է եկել ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի երրորդ զավակը, երջանիկ ծնողները նրան անվանակոչել են Դանիել: Այդ առիթով երիտասարդ հայրիկը սոցիալական ցանցի իր էջում այսպիսի  գրառում է կատարել. «Տղես ծնվեցԴանիել Մարկոսի Հարությունյան»:

Նշենք, որ Հարությունյանների ընտանիքում մեծանում են նաև նրանց երկու  դուստրերը, ովքեր անհամբերությամբ էին սպասում եղբոր լույս աշխարհ գալուն:

Blic.amը միանում է հնչող շնորհավորանքներին, փոքրիկ Դանիելին մաղթում անհոգ ու երջանիկ մանկություն՝ խաղաղ, բարեկեցիկ երկրում…