BMW-ն և Volkswagen-ը փակում են գործարաններն ամբողջ Եվրոպայում՝ Ուկրաինայից ներկրվող դետալների պակասի պատճառով

BMW-ն և Volkswagen-ը դադարեցնում են գործարանների աշխատանքներն ամբողջ Եվրոպայում՝ Ուկրաինայից ներկրվող դետալների պակասի պատճառով: Այս մասին հայտնում է Financial Times-ը: BMW-ն և Volkswagen-ը ստիպված են եղել փակել գործարանները ողջ Եվրոպայում այն ​​բանից հետո, երբ ռուսական ներխուժումը ստիպել է փակել ուկրաինական էլեկտրակայանները: Ինչպես գրում է Auto Analysis-ը, Ուկրաինային բաժին է ընկնում էլեկտրական մալուխների մատակարարման մոտ մեկ հինգերորդը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված Արևմուտքի տարբեր երկրներ խիստ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այդ սանկցիաների ցանկը դեռ ավելանում է և տարբեր ընկերություններ կա՛մ դադարեցնում են իրենց գործունեությունը ՌԴ-ում, կա՛մ հրաժարվում ռուսական ընկերությունների առաջարկած ծառայություններից։