Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Մարտի 19-20-ը, 22-ի գիշերը, 23-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ին, 22-ի ցերեկը, 23-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 19-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով: