Հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք, 1 մարդ է մահացել

Այսօր՝ մարտի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 21 նոր դեպք՝ արված 2608 թեստավորումից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Առողջացել է 64 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 1 դեպք: Ներկա պահին բուժում է ստանում 2406 հիվանդ:

Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 հազար 444 դեպք, որից 409 հազար 757-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8608 մահվան դեպք է արձանագրվել:

Մինչ օրս կատարվել է 2 միլիոն 964 հազար 598 թեստավորում: