Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի որոշմամբ դատապարտվեց 6 ամիս 12 օրով ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվի, կնշանակվի փորձաշրջան։ Առուշանյանի խափանման միջոց կալանքը փոխվեց եւ նա ստորագրությամբ ազատ արձակվեց։ Ամբաստանյալներից Լուսինե Ավետյանն էլ արդարացվեց։

Հիշեցնենք, որ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Գործով մեկ այլ ամբաստանյալ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել էր 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։