Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայում ռուսական օկուպացիոն զորքերի զանգվածային հանցագործությունները համարում է ցեղասպանություն։ Այս մասին Զելենսկին ասել է ամերիկյան CBS News հեռուստաալիքի Face the nation հաղորդմանը տված հարցազրույցում։
«Իրականում սա ցեղասպանություն է: Ամբողջ պետության և ժողովրդի ոչնչացումը: Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք: Մենք ունենք 100-ից ավելի ազգություն: Մենք խոսում ենք այս բոլոր ազգությունների ոչնչացման մասին: Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք և մենք չենք ցանկանում ենթարկվել Ռուսաստանի Դաշնության քաղաքականությանը: Սա է պատճառը, թե ինչու են մեզ ոչնչացնում, և դա տեղի է ունենում 21-րդ դարում Եվրոպայում: Հետևաբար, սա մի ամբողջ պետության խոշտանգումն է»,- ասել է Զելենսկին:
Կարդացեք նաև:
Պն-ն հայտարարություն է տարածել
ՌԴ ու Իրանի արտգործնախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
Պուտինին ուղղված նամակը նպատակ ուներ նրա ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանի կողմից իրականացված ագրե...
ԱԺ պատգամավորի կողմից դատախազին հասցեագրված հաղորդման առթիվ հարուցվել է քրեական գործ