Աճառյան փողոցի վրա գտնվող քոլեջի մասնաշենքը կօտարվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 318,135 մլն դրամով օտարել Երևան քաղաքի Աճառյան փողոց 2-րդ նրբանցք 2/3 հասցեում գտնվող 5552.1քառ. մետր մակերեսով շենք-շինությունները: Օտարվեց  նաև դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված 0.695691 հեկտար մակերեսով հողամասը:

Խոսքը քոլեջի մասնաշենքի մասին է: Նախագծով նախատեսվում է նաև առաջին մրցույթի ժամանակ Գույքը չվաճառվելու դեպքում, Գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երկու մրցույթ` նույն պայմաններով՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի Աճառյան փողոց 2-րդ նրբանցք 2/3 հասցեում գտնվող քոլեջի մասնաշենքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։