Քանի զոհ ունենք 44-օրյա պատերազմում. Փաշինյանը թվեր հայտնեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ բազմաթիվ թեմաների: Իր խոսքում նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3 հազար 825 է:  Նրանց մեծ մասի մարմինները, ըստ վարչապետի, հայտնաբերվել, կամ ԴՆԹ նույնականացվել են և հուղարկավորվել են դեռ 2021 թվականին։

Նշենք, որ վերջերս նաեւ ՀՀ Քննչական կոմիտեն էր թվեր հրապարակել, ըստ որոնց, զոհերի թիվը 3 հազար 822 էր, անհայտ էր 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մեկ անգամ էլ տվյալ Փաշինյանը հրապարակել էր փետրվարին, ըստ որոնց պատերազմում հայկական կողմի այս պահին ճշտված զոհերի թիվը 3812 է։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ հունվարի 27-ին հայտնել էր, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում: