Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Ապրիլի 15-16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ապրիլի 14-ին, 15-16-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-6 մ/վ, 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կնվազի 10-13 աստիճանով, 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: