Դատարանն Արմեն Գևորգյանին թույլատրել է մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեկնել Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նիստին։

Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով Գևորգյանին թույլատրել հատել ՀՀ սահմանը։ Ապրիլի 25-ից 28-ը կայանալու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստերը, որը տեղի է ունենալու Ստրասբուրգում. Արմեն Գևորգյանը՝ որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել նիստին։