Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-9 աստիճանով

Հայաստանի տարածքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 3-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-2-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռիում և Տավուշում՝ 6-9 աստիճանով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Երևան քաղաքում մայիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի ցերեկը, 4-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագություն: Մայիսի 3-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։