Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել

Բուխարեստում ընթացող Grand Chess Tour 2022-ի անդրանիկ մրցաշարում կայացել է արդեն երեք տուր:

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը բոլոր պարտիաներում ոչ-ոքի է խաղացել: Նա նախ հաշտություն էր կնքել հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, ապա միավոր կիսել ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ խաղում: Ընթացիկ տուրում մեր հայրենակիցը խաղաղ դաշն է կնքել Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջայի հետ:

Լևոն Արոնյանը 1,5 միավորով առայժմ բաժանում է 4-7-րդ տեղերը: Մրցաշարում այժմ եռիշխանություն է: Երկուական միավոր ունեն ամերիկացի Վեսլի Սոն, ռուսաստանցի Յան Նոպմնյաշչին և արդեն հիշատակված ռումինացի գրոսմայստերը:

Այսօր նախատեսված 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կհանդիպի ամերիկացի Լեյնիեր Դոմինգեսի հետ, որը նույնպես 1,5 միավոր ունի: