ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ Եռաբլուր է այցելել վաղ առավոտյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին:

Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Ինչպես նախորդ անգամներին, այս անգամ եւս լրագրողներին թույլ չեն տվել լուսաբանել վարչապետի այցը Եռաբլուր, եւ այցելել են վաղ առավոտյան։

Մանրամասները՝ տեսանյութում