ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ջերմ ընդունելության է արժանացել Նիդերլանդների հայ համայնքի կողմից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցը սկսել է Ասեն քաղաքի «Բոսկամպ» գերեզմանատնից, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Ծաղիկներ են խոնարհել նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները, Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանն Ասենում տեղադրվել է 2001 թվականին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը:

Մանրամասները՝ տեսանյութում