Սնկից թունավորման դեպք է արձանագրվել

Կոտայքի մարզում արձանագրվել է «Սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ դեպք՝ 1 տուժածով: Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Ներկայումս տուժածը հոսպիտալացված է, վիճակը գնահատվում է միջին ծանրության:Վերջինս կերել է իրենց կողմից հավաքված սունկ:

Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ զգուշացնում է.

– սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
– չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
– ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
– երեխաներին չկերակրել սնկով,
– աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
– սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
– չզբաղվել ինքնաբուժմամբ։