Քննարկել ենք մարդու իրավունքների խախտումներին առնչվող շատ հարցեր. ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյան

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ  Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել . <<Չնայած հայտարարվել է խորհրդարանական աշխատանքների բոյկոտ, այնուամենայնիվ, օրերս
խորհրդարանում հանդիպեցի ՄԱԿ – ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյայի և Հարավային Կովկասում Մարդու իրավունքների հարցերով գլխավոր խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովի հետ։
Հանդիպումը շատ կարևոր էր հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին:
Քննարկեցինք փոխադարձ հետաքրքրությանն առնչվող, մարդու իրավունքների խախտումներին վերաբերող շատ հարցեր>>։